«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ Է ԴԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ

Միացյալ հայկական ֆոնդը

Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում տիրող ներկա տնտեսական դժվարություններն ազդել են նաեւ հայկական խոշորագույն բարեգործական կազմակերպություններից մեկիՙ Միացյալ հայկական ֆոնդի վրա, որն այս տարի 30 տոկոսով պակաս նվիրատվություններ կստանա, գրում է Նիկոլաս Գրուդինը «Լոս Անջելես դեյլի նյուս» թերթում։

Հայկական 9 կազմակերպություններից բաղկացած շահույթ չհետապնդող Միացյալ հայկական ֆոնդը 1988-ից ի վեր իրականացրել է 130 թռիչք դեպի Հայաստան, որոնք ֆինանսավորել է «Լինսի» հիմնադրամը։ Մոտ 350 միլիոն դոլարի բժշկական օժանդակություն է հասցվել հայրենիք։

«Մեր աշխատանքը հիմնականում դեղորայք ձեռք բերելն է եւ հայրենիք հասցնելը, քանի որ այնտեղ բնակչության երկու երրորդը աղքատության մեջ է», նշել է Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը։ Բաժնետոմսերի գների անկման հետեւանքով ֆոնդն այս տարի մոտ 10 մլն-ով պակաս դրամական օգնություն է ստացել Ծննդյան տոների առթիվ, ինչը մեծապես ծանր է անդրադառնալու ֆոնդի բարեգործական ծրագրերի վրա։ «Մարդիկ իրենց կորցրածը վերականգնելու մասին են մտածում եւ չեն կարողանում նվիրատվություններ կատարել», մեկնաբանում է Սասունյանը։

«Փրկության բանակ» ամերիկյան կազմակերպության վերջերս հրատարակած զեկուցագրի համաձայն, Մ. Նահանգների որոշ համայնքներում նվիրատվությունների քանակը 15¬30 տոկոսով նվազել է։ Հիմնադրամների խորհրդի վաշինգտոնյան գրասենյակի ներկայացուցիչ Դորոթի Ռայդինգզի համաձայն, այս տարի ամենավատ ժամանակաշրջանն է բարեգործական կազմակերպությունների համար։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4