«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2003-01-08 | #2, 2003-01-09 | #3, 2003-01-10


ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ ՀԱՅԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

«Մենք շարունակում ենք նշել Սուրբ Ծննդյան տոները։ Դա կարեւոր է, որովհետեւ մենք պետք է ամեն օր հիշենք Աստծո հայտնությունն ու ներկայությունը մեր մեջ», ասել է Ամերիկայում Հայաստանյայց եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը հունվարի 4-ինՙ Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում հավաքված երեխաներին եւ նրանց ծնողներին։ Ըստ էլ. փոստով ստացված տեղեկատվության, 350 երեխաներ տարբեր նահանգներից (Կոնեկտիկուտ, Փենսիլվանիա եւ այլն) Նյու Յորք են ժամանել երթեւեկության տարբեր միջոցներովՙ մասնակցելու հայկական եկեղեցու հատուկ իրենց համար կազմակերպած ցերեկույթին։

Եկեղեցական արարողությունից հետո երիտասարդները ներկա են գտնվել Հայկ եւ Ալիս Քավուկչյան դահլիճում կազմակերպված յուրահատուկ ընդունելությանը, որի ընթացքում նրանց ողջունել է ավանդական Ձմեռ պապին եւ նվերներ բաժանել։

Առաջնորդ հայրը նման հանդիպում կազմակերպելու է նաեւ հունվարի 11-ին Սբ. Մեսրոպ հայկական եկեղեցու երեխաների համար։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4