«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2003-01-11 | #5, 2003-01-14 | #6, 2003-01-15


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԱՅՐԵՆԻՆ

Սփյուռքի հայկական համայնքներում մայրենիի պահպանումը միշտ էլ մտահոգության առարկա է եղել։

Ֆրամինգհեմի (Մասաչուսեթս) հայկական եկեղեցու ներկայումս պատրաստած հայոց լեզվի համապարփակ ծրագրի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ կազմակերպել «սուրճի սեղանների շուրջ», որոնցից առաջինը, ըստ էլ. փոստով ստացված հաղորդագրության, տեղի է ունենալու հունվարի 31-ին, ժամը 6-ին, վերոհիշյալ եկեղեցու դահլիճում։ Դրանցով օտար ափերում, հայկական համեղ ուտելիքներով հարուստ սեղանների շուրջ, ներկաներին խրախուսում են հաղորդակցվել խոսակցական հայերենով, որպեսզի նրանք, չմոռանալով իրենց իմացածը, միաժամանակ ընդլայնեն իրենց բառապաշարը։ «Սուրճի սեղանների շուրջ» հավաքույթներին կարող է ներկա գտնվել ցանկացած ոք։ Պայմանը մեկն էՙ խոսել հայերեն։ Օգնելու նպատակով հայթայթվելու են բառարաններ։

Ըստ հաղորդագրության, հավաքույթները պետք է լինեն յուրաքանչյուր ամիսը մեկ։ Երկրորդը նախատեսվում է անցկացնել մարտի 2-ինՙ բուն Բարեկենդանի օրը, Սուրբ պատարագից անմիջապես հետո։

Ծրագրվում է հավաքույթների ընթացքում խոսել հայկական նկարչության, երաժշտության, պարարվեստի եւ այլ թեմաների շուրջ։

Հայաստանյայց եկեղեցին նաեւ ծրագրել է սեպտեմբերին հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Շաքե Ջոնսոնի ղեկավարած «Հայոց լեզվի հանձնախմբի» օժանդակությամբ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4