«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2003-01-25 | #15, 2003-01-28 | #16, 2003-01-29


ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱԿՈԲ ԳԱՍԱՐՃՅԱՆԻՆ

Բուրջ Համուդի (Բեյրութ) քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը շնորհակալագիր է հղել լիբանանյան խորհրդարանի պատգամավոր, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանինՙ առ ի գնահատանք շրջանի բարգավաճմանն ուղղված նրա նախաձեռնության, հաղորդում է լիբանանահայ համայնքի ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթը։

Այդ առթիվ տպագրված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հայազգի պատգամավորն անձնական նախաձեռնությամբ հանձն է առել ասֆալտապատել Բուրջ Համուդիՙ առեւտրական այդ եռուն շրջանի 12 փողոցներնՙ իրեն տրամադրված պետական հատկացումների շրջանակներում։ Նա այդ քայլին դիմել էՙ հաշվի առնելով շրջանի տնտեսական կարեւորությունն ամբողջ երկրի զարգացման գործում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4