«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2003-02-07 | #24, 2003-02-08 | #25, 2003-02-11


«ՇՈՒՆԸ ՀԱՉՈՒՄ Է, ՔԱՐԱՎԱՆՆՙ ԱՌԱՋԱՆՈՒՄ»

«Ազգը» նախորդ համարում անդրադարձավ խմբագրությանը հասցեագրված ինտերնետային նամակին, որը ստորագրված է հետեւյալ կերպ. «Ամենավատ հայհոյանքներովՙ Ազերի Զինվոր»։ Պարզվեց, որ այդ զինվորը BBC-ի կենտրոնական գրասենյակի աշխատակից Զահիր Ահմեդով անունով մի ադրբեջանցի է, եւ իր նամակը հենց գրասենյակից է ուղարկել։

Հայ ժողովուրդն ադրբեջանցիներին նոր չի ճանաչում։ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում ադրբեջանահպատակ հայերի արյունալի կոտորածներն ու 1988 թ. ահեղ երկրաշարժի առթիվ Ադրբեջանից ստացված շնորհավորանքներն ամբողջացրել են դրանց մասին մեր պատկերացումները։ Գիտենք նաեւ, թե սումգայիթյան մարդասպանների պատվին արձան կանգնեցնելու համար Ադրբեջանի ողջ տարածքով ինչպես են հանգանակություն հավաքել։

Արձանի համար Զահիր Ահմեդովը քանի՞ ստեռլինգ է հանգանակել, մեզ հայտնի չէ։ Բայց եւ այնպես, BBC-ին պետք է հայտնի լիներ մարդասպանին «ազգային հերոս» հորջորջելու ադրբեջանական լկտիությունը, եւ անգլիական այս գործակալությունն ադրբեջանցիների միջից իր կենտրոնական գրասենյակի համար աշխատակից ընտրելիս պիտի որ հոգ տաներ, որ ընտրության ենթակա անձը լկտիանալու հակումներ չունենար։

Զահիր Ահմեդովը ոչ միայն լկտիանում է, այլեւ, օգտվելով BBC-ի աշխատակցի կարգավիճակից, լկստվում է։ Շների նկատմամբ անգլիացիների սերը որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Քանի որ նա իր ստորագրության համաձայն, միաժամանակ ազերի զինվոր է, իսկ այդպիսի զինվորների պոչը ղարաբաղյան պատերազմում հայ ազատամարտիկները խուզել էին, եւ թուրքական թերթերը 1992¬93 թթ. սրանց ծիծաղի առարկա դարձրել, ուստի BBC-ն էլ պետք է պոչատ շներին սիրի։ Այլապես, Ահմեդովը BBC-ի կենտրոնական գրասենյակում իր հիմնական աշխատանքը մի կողմ թողած ոչ կլկտիանար, ոչ էլ կլկստվեր։

Մինչդեռ նա, բացի լկտիանալուց ու լկստվելուց, խմբագրությանը խելք է սովորեցնում, թե ձեր թուրքերենն աղբ է, ավելի լավ կլինի դադարեցնեք թուրքերեն լեզվով ձեր սայթում նյութեր տեղադրելը։ Այնուհետեւ Ահմեդովը, շրջանցելով «Շունը հաչում է, քարավաննՙ առաջանում» արեւելյան առածը, որը լայն տարածում ունի նաեւ Թուրքիայում, ավելացնում է. «Ես ոչինչ չեմ կարող ասել ձեր հայերենի մասին, քանի որ երբեք ինձ չեմ անհանգստացրել սովորելու շների եւ առնետների լեզուն»։

Եթե հայերենն այդպիսի լեզու լիներ, ինչ Ահմեդովն է փորձում ներկայացնել, ապա նա սովորելու համար անհանգստության կարիքը չէր ունենա, որովհետեւ ի ծնե կիմանար։ Ի տարբերություն Ահմեդովի, մենք նրա նմանների լեզուն ոչ միայն սովորում, այլեւ մեր նյութերն այդ լեզվով թարգմանում ենք, որպեսզի սումգայիթյան մարդասպանները կարդան եւ մի քիչ մարդ դառնան։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4