«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2003-02-26 | #38, 2003-02-27 | #39, 2003-02-28


ԿԱՐԴԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՄԲ

CNN հեռուստաընկերության իսպանական բաժնի խմբագիրներից Ավետիս Հաջյանը «Կոմիտաս» ինստիտուտի հրատարակած Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հուշագրությունը համարել է «հափշտակությամբ կարդացվող գիրք»։

«Կովկասյան քրոնիկներ։ Պետականացման կայացումն ու դիվանագիտությունը Հայաստանում 1993¬94 թթ.» գիրքը պատմում է «սարսափելի տարիների» մասին, երբ մթությունն էր իշխում, ուտելիքն էր անբավարար եւ ցուրտն էր մաշում մարդկանց հոգիները։

«Դա հափշտակությամբ կարդացվող գիրք է, կարծես ճանապարհորդական ուղեգրություն լինի։ Կարելի է արժեքավոր սկզբնաղբյուր համարել հատորը, որը գրված է դիվանագիտական, բայց չափազանց անկեղծ ոճով», նշել է Հաջյանը, ավելացնելով, որ այնտեղ կան նաեւ քաղաքական բացահայտումներ, ինչպես, օրինակ, հնարավոր թուրքական հարձակումը Հայաստանի վրա 1993-ի հոկտեմբերին, երբ Ռուսաստանում Խասբուլատով-Ռուցկոյ կոալիցիան դավադրում էր Ելցինի դեմ։

Հաղորդման հեղինակ Ավետիս Հաջյանը նախկինում եղել է արգենտինական «Լա Պրենսա» թերթի լուրերի բաժնի աշխատակիցներից եւ գրել է խմբագրականներ միջազգային հարաբերությունների մասին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4