«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2003-03-15 | #51, 2003-03-18 | #52, 2003-03-19


ԾԵԾՎԱԾ ԵՐԵՎԱՆՑԻՆ ԵՐԿԱՐ ԱՊԱՔԻՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հուլիսին Լոս Անջելեսում տեղի ունեցած կողոպուտի ժամանակ դաժանորեն ծեծված Վահան Կուպալյանը դեռ երկար ապաքինման կարիք ունի, հայտնում է Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմից ստացված հաղորդագրությունը։

Վահանը Նյու Յորքի Ռուզվելտ հիվանդանոցում գանգի վերականգնողական վիրահատությունից հետո պետք է շուտով դուրս գրվի, բայց դա չի նշանակում, թե ապաքինումն ավարտված է։ Սուրբ Վարդան հայկական տաճարի ավագ քահանա հայր Մարտիրոս Չեւյանը, որն այցելել է 35-ամյա երեւանցի երիտասարդին, ասել է, որ նա թեմի հայերի նյութական եւ բարոյական աջակցության ու եկեղեցու աղոթքների խիստ կարիքն ունի։ Իսկ առաջին հերթին նա նշում է, որ Վահանը կարիք ունի իրավական օգնության, որ կարողանա երկարացնել Մ. Նահանգներում մնալու իր ժամկետը, քանի որ կաթվածահար ձախ թեւն ու ոտքը վերականգնելու համար նա մի քանի այլ վիրահատությունների պետք է ենթարկվի։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4