«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2003-04-24 | #79, 2003-04-26 | #80, 2003-04-29


ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴՈՒՇԱՆԲԵ, 28 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Բելառուսի եւ Հայաստանի նախագահները ապրիլի 28-ին Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հիման վրա ձեւավորեցին նոր կառույցՙ Ռազմական միացյալ հրամանատարություն, որը կղեկավարեն տարածաշրջանի արագ արձագանքման ուժերը։

ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության խորհրդիՙ Դուշանբեի մերձակայքում անցկացված գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում նշել է, որ խորհրդի հիմնական նպատակն է անդամ պետություններից յուրաքանչյուրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովումը։ Նա ասել է, որ նորաստեղծ միացյալ հրամանատարությունը կօգնի արդյունավետ համագործակցել։ Կազմակերպության գլխավոր քարտուղար է դարձել Նիկոլայ Բորդյուժան, որը ժամանակին Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ «Ազատության» համաձայն, Վլադիմիր Պուտինը նաեւ անդամ պետություններին խոստացել է մեծացնել տրամադրվող ռազմական աջակցությունը։ Նա ասել է, թե անդամ պետություններին ռուսական զենքը կվաճառվի նույն գնով, ինչ վաճառվում է ռուսական բանակին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4