«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2003-06-25 | #120, 2003-06-26 | #121, 2003-06-27


ԱՅՍՕՐ ԿԱՐՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ

Նախորդ համարում «Ազգը», հենվելով սեփական աղբյուրների վրա, տեղեկացրել էր, որ առաջիկա 10¬15 օրվա ընթացքում Թուրքիան կարող է Գյումրու հատվածում բացել Հայաստանի հետ իր սահմանը։ Ի դեպ, հայ-թուրքական սահմանների բացման հարցը օրերս արծարծվում է թուրքական թերթերում։ Ավելինՙ դրանցից «Ռադիկալը» հունիսի 25-ի համարում բացումն անմիջականորեն պայմանավորումէ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կարս կատարելիք այցելությամբ։ Ըստ թերթի, Թուրքիայի վարչապետը հունիսի 27-ին կլինի Կարսում, որտեղ էլ Հայաստանի առջեւ թուրքական սահմանների բացման առնչությամբ հայտարարություններ կանի։

Օգտվելով առիթից նշենք, որ հայտարարություններ անելու Էրդողանի պատրաստակամության մասին հունիսի 25-ի համարում գրել էր Ստամբուլում հրատարակվող հայկական «Մարմարա» թերթը։ Սահմանների բացման հարցը մտահոգությամբ արծարծել էին նաեւ ադրբեջանական թերթերը, որոնցից Բաքվում հրատարակվող «Ուչ նոխդան»ՙ դեռեւս հունիսի 17-ին։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4