«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2003-07-03 | #126, 2003-07-04 | #127, 2003-07-05


ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԴԵԲԵԴՈՒՄ ԼՈՂԱՑՈՂՆԵՐԸ

Հունիսի 28-ին հերթական անգամ Դեբեդ գետում լողացող 4 երեխաներ հիվանդանոց են տարվել։ Նկատվել են մաշկի ցան, սրտխառնուք եւ թունավորման այլ նշաններ։ Այս միջադեպն Ալավերդու բնակիչները կապում են Էյ Սի Փի (նախկին «Մանես եւ Վալեքս») պղնձի մշակման կոմբինատի հետ։ Վերջինիս մկնդեղի թափոնների գերեզմանոցը գետի հարեւանությամբ է, եւ անձրեւաջրերի հետ թույնը լցվում է Դեբեդ։ Դա թույլ չտալու համար հարկ է կառուցել արգելապատՙ 10¬11 մ երկարությամբ եւ 1 մետր լայնությամբ։ Բետոնե այդ արգելապատի կառուցումը վատագույն դեպքում մի քանի հազար դոլար կարժենա, ինչը ձեռնարկության սեփականատիրոջ համար չնչին գումար է։ Սակայն դա չի արվում, եւ Ալավերդու բնակիչները շարունակում են թունավորվել։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4