«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ԱԻՄ-Ը ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ԶՐԿՎԵՑ. ԻՍԿ Ո՞Վ ԴՐԱՆ ԿՏԻՐԱՆԱ

Արդեն մի քանի օր ԱԻՄ-ի Շիրակի մարզային կառույցը Գյումրու քաղաքապետարանի հայցի հիման վրա դատական կարգով վտարվել է իր շուրջ 15 տարի վարձակալությամբ զբաղեցրած տարածքից։ Մինչդեռ, ըստ կառույցի պատասխանատուների, այդ տարածքը նույնիսկ քաղաքապետարանին չի պատկանում, այլ «տիրազուրկ» է, ինչը հաստատելու համար իրենք եւս դիմել են դատարան։ Ըստ կուսակցության ներկայացուցիչների, իրենք ժամանակին ավերակված, թալանված այդ 90 քառակուսի մետր մակերեսը անցած տարիների ընթացքում պահպանել ու տեսքի են բերել, դրա համար ծախսել բավական գումարներ, որոնց փոխհատուցման հարցը քաղաքապետարանը չի էլ ուզում քննարկել։

Բացի այն կարծիքներից, թե կատարվածը պարզ քաղաքական հաշվեհարդար է մի կուսակցության նկատմամբ եւ մեզանում քաղաքական ազատությունների, խոսքի ազատության ու այլակարծության ճնշման հերթական փորձ, ոմանք նաեւ համոզված են, որ վտարման նպատակը քաղաքի կենտրոնում գտնվող այդ տարածքը ծախելն է, ամեն ինչ վաճառելու գործընթացի շարունակությունը։

Հետաքրքրական է, որ Գյումրու նույնիսկ ընդդիմադիր քաղաքական դաշտում ԱԻՄ-ի այս վտարման հետ կապված պատմությունը որեւէ նկատելի արձագանք չի առաջացրել։ Թերեւս որպես միակ բացառություն կարելի է նշել վտարման օրերին ԱԻՄ-ականների կողքին կանգնած ԱԺՄ մարզային ղեկավար Վահան Թումասյանին։ Վերջինս կարծիք է հայտնել, թե պետք է աջակցություն ցույց տային նաեւ մյուս կուսակցությունները, մասնավորապես ՀՅ դաշնակցությունը, որի կառույցների փակման դեմ ժամանակին ԱԻՄ-ը հանդես էր եկել։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4