«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2004-02-20 | #30, 2004-02-21 | #31, 2004-02-24


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹԸ

Կիպրոսում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տարեկաններ) հերթական հանդիպումներն անցկացրեց։ Առաջին խաղում հայ պատանիները 1-2 հաշվով տանուլ տվեցին տեղի ԱԵԼ թիմին։ Հաջորդ խաղում մեր ֆուտբոլիստներն իրենց գերազանց դրսեւորեցինՙ 3-0 հաշվով պարտության մատնելով «Ապոլոնի» փոխարինող կազմին, որն ընթանում է 1-ին տեղում։ Ինչպես տեղեկացանք ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից, հաշիվը 10-րդ րոպեին բացել է Տաշքենդից հրավիրված Կառլեն Աբրամովը, որը լավ տպավորություն է թողել։ Իսկ 33-րդ րոպեին անհատական վարպետությամբ փայլել է Ժորա Հովհաննիսյանըՙ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Ընդմիջումից հետո հավաքականի հաղթանակն ամրապնդել է «Բանանց-2»-ի ֆուտբոլիստ Արտակ Օսեյանը։

Պատանեկան հավաքականը «Փյունիկի» հետ Կիպրոսում ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչեւ փետրվարի 29-ը։ Նախատեսվում է ընկերական հանդիպում անցկացնել Նորվեգիայի պատանեկան հավաքականի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4