«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Լինարեսի շախմատի մրցաշարի 5-րդ տուրի բոլոր երեք պարտիաներն էլ կողմերից ոչ մեկին առավելություն չտվեցին։ Կասպարով-Կրամնիկ, Լեկո-Թոփալով եւ Ռաջաբով-Վալյեխո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Այսպիսով, մրցաշարում կայացած 15 պարտիաներից առայժմ միայն մեկն է արդյունավետ ելք ունեցել։ Ի՞նչ է նշանակում սա։ Մրցակիցների ուժերը հավասա՞ր են, թե՞ գրոսմայստերներն առայժմ չեն ցանկանում ռիսկի դիմել եւ ավելորդ զգուշավորություն են դրսեւորում։ Ինչեւէ, 5 տուրից հետո աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Պետեր Լեկոն եւ Վլադիմիր Կրամնիկը, ընդ որում հունգարացի շախմատիստը 4 պարտիա է անցկացրել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4