«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2004-04-02 | #59, 2004-04-03 | #60, 2004-04-06


ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈԼՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Շվեյցարիայի առաջնության 3-րդ շրջանում գերազանց հանդես եկող «Ցյուրիխն» իր առաջին պարտությունը կրեց։ Երրորդ շրջանի ավարտական տուրում «Ցյուրիխը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց «Թունին»։ Ցյուրիխցիներից միակ գոլը 81-րդ րոպեին 11 մ հարվածով խփեց Արթուր Պետրոսյանը։ Դա ընթացիկ առաջնությունում Արթուրի 10-րդ գնդակն էր։

«Սերվետը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով զիջեց առաջատար «Բազելին» (1-4)։ Այդ խաղին չմասնակցեց Հարություն Վարդանյանը։ «Բազելը» 68 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը։ 2-րդ տեղում ընթացող «Յանգ Բոյզը» ունի 53 միավոր։ Վերջինս 2-4 հաշվով պարտվեց «Գրասհոպերսից»։ Խոշոր հաշիվ գրանցվեց նաեւ «Քսամաքս»-«Արաու» խաղում (4-1)։ «Սենտ Գալենը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլի» դարպասը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4