«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2004-04-02 | #59, 2004-04-03 | #60, 2004-04-06


«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Ապրիլի 8-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ առաջնությունը։ Առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ մասնակիցների ցանկում փոփոխություն է կատարվել։ Կապանի «Լեռնագործին» այդպես էլ չհաջողվեց հավաքագրել իր ֆուտբոլիստներին, լուծել թիմի ֆինանսավորման դժվարին խնդիրը։ Փաստորեն, «Լեռնագործը» լուծարվել է։ Թափուր մնացած տեղը հատկացվել է Երեւանի «Արարատին»։ Ինչ խոսք, որոշումն իրավացի է, բայց որպեսզի կանոնակարգի որեւէ խախտում թույլ չտրվի, ձեւակերպվել է որպես երկու ակումբների միավորում եւ բարձրագույն խմբում հանդես է գալու «Լեռնագործ-Արարատ» անվանումը կրող թիմը, որը փաստորեն «Արարատն» է։ Ինչեւէ, կարեւորն այն է, որ «Արարատը» կրկին իրավունք է ստացել հանդես գալու ուժեղագույնների խմբում, ինչը զգալիորեն կսրի մրցակցությունը մեկնարկող առաջնությունում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4