«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ԿՈՐՈՇՎԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության» գավաթի 13-րդ խաղարկությունը մոտենում է վերջնագծին։ Այսօր կկայանան գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնք կանվանեն եզրափակիչի մասնակիցներին։ Պատվավոր մրցանակի համար մեկնարկի դուրս եկած 18 թիմերից այսօր ասպարեզում մնացել է 4 թիմ։ Եզրափակիչի ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն «Միկան» ու «Փյունիկը», «Բանանցն» ու «Շիրակը»։ Հիշեցնենք, որ մրցակիցների միջեւ կայացած առաջին հանդիպումներում տարբեր արդյունքներ են գրանցվել։ Այսպես, Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտում փյունիկցիներին ու «Միկայի» ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասները։ Այնպես որ, այսօր Ոսկեհատում պետք է վճռվի եզրափակիչի ուղեգրի հարցը։ Հետաքրքրական է, որ թե «Միկան», թե «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում դեռեւս գոլ բաց չեն թողել։ «Միկան» գավաթի նախորդ խաղարկությունում էլ նվաճել էր գավաթըՙ դարպասը պահելով անառիկ։ Այնպես որ, գավաթի խաղարկություններում թիմն արդեն 12 խաղ գոլ բաց չի թողնում։ Դա յուրօրինակ ռեկորդ է։ Փոխարենը աշտարակցիներն աչքի են ընկել արդյունավետությամբՙ խփելով 17 գոլ։ «Փյունիկն» էլ դարձել է 16 գոլի հեղինակ։ Այնպես որ, երկու թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Նշենք, որ գավաթի մրցաշարերում 3-րդ անգամ են հատվում «Միկայի» եւ «Փյունիկի» ճանապարհները, ընդ որում բոլոր հանդիպումներն էլ կայացել են կիսաեզրափակիչում։ 2001 թ. երկու խաղերում էլ հաղթել է «Միկան» միեւնույն 2¬1 հաշվով։ Մտնելով եզրափակիչ, «Միկան» նվաճեց գավաթըՙ «Արարատին» հաղթելով 11 մ հարվածներով (հիմնական ժամանակումՙ 1¬1)։ Հաջորդ տարի արդեն «Փյունիկը» հաղթեց երկու խաղերում (4¬1, 3¬1) եւ մտնելով եզրափակիչ, առավելության հասավ «Զվարթնոցի» նկատմամբ (2¬0)։

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Բանանցը» Աբովյանում հյուրընկալելու է «Շիրակին», որին առաջին խաղում զիջել է 0¬2 հաշվով։ Ինչ խոսք, «Բանանցի» խնդիրը չափազանց դժվարին է։ Ամեն դեպքում, «Բանանցը» պետք է մեծ ջանքեր ներդնի ուղեգրին տիրելու համար։ Մինչ օրս գավաթի մրցաշարերում մրցակիցները հանդիպել են միայն մեկ անգամ։ 1993 թ. Գյումրիում «Շիրակը» հաղթել էր 2-1 հաշվով, իսկ Աբովյանում խաղն ավարտել ոչ-ոքի (1¬1)։ Սակայն մտնելով եզրափակիչ, «Շիրակը» զիջեց «Արարատին» (1¬3)։ Գյումրեցիներն առայժմ գավաթի խաղարկությունների ամենաանհաջողակ ֆուտբոլիստներն են։ Նրանք 3 անգամ հանդես են եկել եզրափակիչում եւ բոլոր հանդիպումներում էլ պարտվել են։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4