«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ

Հինգ լիբանանցի կանայք գիտական, մշակութային եւ բարեգործական ասպարեզներում մեծարման են արժանացել «Ֆինիշյա» (Փյունիկ) միջազգային հյուրանոցում մայիսի 7-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել է Հայկազյան համալսարանի տնօրենությունը, հովանավորությամբ Լիբանանի առաջին տիկնոջՙ Անդրի Լահուդի։ Նախարարների եւ խորհրդարանականների կանանց ներկայությամբ հանդիսավոր նիստի ժամանակ անձամբ տիկին Լահուդի ձեռքից հատուկ հուշատախտակներ են ստացել տիկիններ Ռաբաբ էլ Սադերը, Հերմինե Այտինյանը, Մունիրա էլ Սոլհը, Մեյ Արիդան եւ Յուսեր Սաաբնՙ իրենց ասպարեզներում հասարակության մեջ առաջատար դեր կատարելու համար։

Վերջում տեղի է ունեցել ընդունելություն եւ գեղարվեստական մաս։ Այս մասին տեղեկացնում է Բեյրութից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4