«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2004-05-26 | #97, 2004-05-27 | #98, 2004-05-28


ՄԵԼԳՈՆՅԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

Նշելով, որ համբերության բաժակը լցված է, Մելգոնյան կրթական հաստատության ուսուցիչները հինգշաբթիՙ մայիսի 27-ին, գործնական քայլերի թվում դասադուլ են հայտարարել առավոտյան ժամը 7։30-ից մինչեւ կեսօրվա 2-ը, տեղեկացնում է այս առթիվ ստացված հաղորդագրությունը։ Խիստ զայրացած ՀԲԸՄ-ի որոշման մեջ ուսուցիչների հասցեին ուղղված անհարգալից նախադասություններից, թե իբր նրանք չեն ապահովում ուսման բարձր մակարդակ հաստատությունում, նրանք հրաժարվել են տարեվերջի գրավոր ստուգողական աշխատանքներ տալ աշակերտներին եւ ստուգել դրանք։ «Եթե մենք բավականաչափ ձեռնհաս չենք դասավանդելու, նշանակում է, իրավասու չենք նաեւ գնահատելու», գրել են նրանքՙ կոչ անելով ծնողներին ՀԲԸՄ-ի թակարդը չընկնել եւ առաջիկա ուսումնական տարում շարունակել իրենց զավակներին ուղարկել Մելգոնյանՙ կրթօջախը բաց պահելու հաստատակամությամբ։ Նրանք նաեւ կոչ են արել ծնողներին զորակցություն հայտնելՙ միանալով հաստատության դարպասների առաջ կազմակերպված ցուցադրական գործադուլին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4