«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2004-08-21 | #145, 2004-08-24 | #146, 2004-08-25


ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Հայաստանի օլիմպիականներից առաջինը կարող էր մեդալի արժանանալ բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը: Սակայն, ցավոք, հայ բռնցքամարտիկը, որը 48 կգ քաշային կարգում 2 հաղթանակ էր տոնել, քառորդ եզրափակիչում չկարողացավ առավելության հասնել աշխարհի անցյալ տարվա փոխչեմպիոն, չին մարզիկ Ժոու Շիմինգի նկատմամբ: Առաջին 3 ռաունդներում չին բռնցքամարտիկն առավելություն ուներ (4-1, 5-2, 6-3), իսկ 4-րդում Նալբանդյանը թեեւ հաղթեց նվազագույն 6-5 հաշվով, սակայն դա չփոխեց մենամարտի ընդհանուր ընթացքը: Չին բռնցքամարտիկը հաղթեց ընդհանուր 20-12 հաշվով եւ իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի կուբացի Բարտելեմեյ Վարելան, որը մեծ առավելությամբ (30-11) հաղթեց կորեացի Յունգ Ֆլիմենգին:

Առաջինը կիսաեզրափակիչ դուրս եկավ ռուսաստանցի բռնցքամարտիկ Սերգեյ Կազակովը, որը 18-11 հաշվով հաղթեց նամիբիացի Յոզեֆ Ջերմիային: Կիսաեզրափակիչում նա ուժերը կչափի թուրք Ալագուն Յալչինկայայի հետ, որը 33-24 հաշվով պարտության մատնեց իտալացի Ալֆոնսո Պինտոյին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4