«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2004-08-26 | #148, 2004-08-27 | #149, 2004-08-28


ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐՆ ԷԼ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Երեկ օլիմպիական խաղերում իրենց մրցավեճը սկսեցին ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի չորս պատվիրակներից երեքն անցկացրին իրենց գոտեմարտերը: Մարտին Բերբերյանը (55 կգ) ընդգրկված էր չորս մասնակից ունեցող խմբում, իսկ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) ու Մամեդ Աղաեւը (84 կգ) պետք է 2-ական գոտեմարտ անցկացնեին եւ պայքարեին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար: Մեր եռյակն անհաջող հանդես եկավ: Ժիրայր Հովհաննիսյանն առաջին գոտեմարտում 129 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Ապոստոլոս Կասպարիսին: Վերջինս իր հերթին պարտության էր մատնել հնդիկ Կումար Ռամեշին (108): Այնպես որ, քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար Ժիրայրին անհրաժեշտ էր հաղթել հնդիկ ըմբիշին: Մեր մարզիկը պարտվեց 13 հաշվով, եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Չափազանց դժվարին խնդիր էր ծառացել Մարտին Բերբերյանի առջեւ: Առաջին գոտեմարտում նա լրացուցիչ ժամանակում 53 հաշվով հաղթեց թուրք Արուն Դողանին, սակայն հաջորդ գոտեմարտում, կրկին լրացուցիչ ժամանակում, զիջեց կորեացի ըմբիշին (25): Մարտինի 3-րդ մրցակիցը նախկին ռուսաստանցի, ներկայում Հունաստանի դրոշի ներքո հանդես եկող Ամիրան Կարտանովն էր: Նա 43 հաշվով հաղթել էր կորեացուն, իսկ թուրք ըմբիշի նկատմամբ հասել էր բացահայտ առավելության (100): Ուստի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բերբերյանին անհրաժեշտ էր մաքուր հաղթանակ տոնել: Սակայն դա Մարտինի ուժերից վեր էր Նա պարտվեց 2-3 հաշվով:

Անհաջող ելույթ ունեցավ նաեւ Մամեդ Աղաեւը: Առաջին գոտեմարտում զիջելով ուկրաինացի Տարաս Դանկոյին (03), չեչեն ըմբիշն այլեւս մրցագորգ դուրս չեկավ, քանի որ Դանկոն 2-րդ գոտեմարտն էլ շահել էր եւ նվաճել միակ ուղեգիրը: Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին պատվիրակըՙ աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արա Գեւորգյանը: Նա կմրցի անգլիացի Ախերմանի եւ Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Լալիեւի հետ: Վերջինս Ասիայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4