«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2004-09-02 | #153, 2004-09-03 | #154, 2004-09-04


ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ՎԿԱ ԲՈՒԺՔՈՒՅՐ ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով վկա բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: Ըստ ՀԺԿ գրասենյակի հաղորդած տեղեկության, նա մահացել է մոտ 4 օր առաջ սրտամկանի կաթվածից:

Հայտնի է, որ Ռոզա Հովհաննիսյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա եւ արդեն իսկ ձեռք էր բերել ինքնաթիռի տոմս:

Բուժքույրը բնակվում էր Երեւանի Երվանդ Քոչարի 21 հասցեում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4