«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2004-10-29 | #193, 2004-10-30 | #194, 2004-11-02


ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

Հոկտեմբերի 31-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածինը Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանից տեղեկացել էր բարեշնորհ Զորիկ սրկ. Աբեշյանի սպանության մասին: «Վլադիկավկազի իրավապահ մարմինները սպանվածի անդամահատված մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 31-ին Վլադիկավկազ-Ալագիր մայրուղու ճամփեզրին», նշվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 16-ի համարում «Ազգը», Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի տեղեկությունների համաձայն, տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ին Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Զորիկ սրկ. Աբեշյանը եկեղեցի գնալու ճանապարհին անհետացել է:

Դատապարտելով այս հրեշավոր արարքըՙ Ամենայն հայոց հայրապետը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորը վշտով կոչ են անում հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնելու առ Աստված հանգուցյալ Զորիկ սրկ. Աբեղյանիՙ Հայ առաքելական եկեղեցու բարեջան սպասավորի հիշատակի եւ հոգու հանգստության համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4