«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2004-11-30 | #215, 2004-12-01 | #216, 2004-12-02


ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ ՎԱԼԱՆՍԻ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՆ

Նոյեմբերի 27-ին Վալանսի քաղաքապետարանի առջեւ ստորագրություններ հավաքող 5 հայ երիտասարդների վրա թուրքերի հարձակումից (այդ մասին «Ազգը» գրել էր նոյեմբերի 30-ին) ընդամենը 24 ժամ հետո, Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից Մարսելում շուրջ 500 հայեր բողոքի միտինգ են կազմակերպել դատախազության շենքի առջեւ, հաղորդում է «Արմեննյուզը» Փարիզից: Այդպիսով, Մարսելի հայերն ընդառաջել են ՌԱԿ-ՀՅԴ եւ այլ կազմակերպությունների համախմբման կոչին եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ֆրանսիական իշխանությունների դեմ, պահանջելով նախահարձակ թուրքերին պատժել օրենքի ողջ խստությամբ: Հանրահավաքի մասնակիցները բարձրագույն իշխանություններից պահանջել են նաեւ ազդու պայքար մղել թուրքական ժխտողականության դեմ: «Արմեննյուզը» տեղեկացնում է նաեւ, որ մարսելահայության հանրահավաքին ներկա է գտնվել նաեւ քաղաքի հրեական համայնքի պատվիրակությունը, որը Ֆրանսիայի քաղաքական գործիչների շարքում մասնակցել է միտինգին: Հանրահավաքն առիթ է ծառայել հայկական կազմակերպություններին կոչ անելու ֆրանսահայությանը մեծ թվով մասնակցելու նույն քաղաքում դեկտեմբերի 16-ին տեղի ունենալիք ցույցին, որի նպատակն է արգելել Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցության գործընթացը, հարցՙ որը լուծվելու է հաջորդ օրը, դեկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4