«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2004-12-09 | #222, 2004-12-10 | #223, 2004-12-11


ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մեծերի մահը տարբեր ցավ է առաջացնում: Անհատական ափսոսանքն այս պարագայում վերածվում է հավաքական զրկվածության զգացումի: Եվ մենք զրկվեցինք երեկ, զրկվեցինք մի մեծ դերասանի ստեղծագործական ներկայությունից, նրա հրայրքից, նրա հարատեւ խոստումնալից ներկայությունից եւ մեր նորանոր ակնկալությունների իրավունքից:

Երեկ Մայր թատրոնի մեծ վարագույրը փակվեց դեռ չբացված, փակվեց ծանրՙ մի նոր խոստման վրա, հետագա բոլոր խոստումների վրա, որպես ավարտ մի «անավարտ պատմության»: Այլեւս ոչինչ չենք կարող ակնկալել մեծ դերասանից. նա ֆիզիկապես այլեւս ի վիճակի չէ: Կարող ենք միայն մխիթարվել նրա ստեղծածով, որը լիքն է մեծագործություններով, 50 տարում ստեղծված վաստակով, նաեւ նահանջներով, ստեղծագործական մաքառումներով, կրքո՛վ:

Այլեւս չկա Խորիկը, ինչպես թատերասեր հասարակությունն էր կոչում իր սիրեցյալին: Զրկված ենք հավաքաբար: Ստիպված ենք բավարարվել շատով, պակաս մնացած շատով:

***

Մեծ դերասանի մահվան կապակցությամբ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն ու «Ազգ» օրաթերթի խմբագրությունը խորապես ցավակցում եւ վշտակցում են նրա տիկնոջը եւ մյուս հարազատներին, արվեստակից ընկերներին, թատերասեր հասարակությանը եւ համայն հայ ժողովրդին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4