«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2004-12-15 | #226, 2004-12-16 | #227, 2004-12-17


ԻՐԱՆԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ԹԱՎՐԻԶ-ՋՈՒԼՖԱ-ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

Իրանի տրանսպորտի փոխնախարար Մոհամմադ Սայիդնեջադը Թավրիզում հայտարարել է, որ Թավրիզ-Ջուլֆա-Նախիջեւան-Երեւան երկաթգծային հաղորդակցության ընդհատման պատճառով տարածաշրջանի երկրների տնտեսական վնասը շուրջ 2 մլրդ դոլար է, հաղորդում է «Իրան նյուզ» գործակալությունը: Նա նշել է, որ մինչեւ 1990 թ., երբ այս երկաթուղին աշխատում էր, տարեկան բեռնափոխադրումները հասնում էին 3 մլն տոննայի: Ղարաբաղյան հակամարտության պատճառով, ասել է Սայիդնեջադը, երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվեց, երկաթգծի որոշ հատվածներ ավերվեցին: Թավրիզ-Ջուլֆա-Նախիջեւան-Երեւան երկաթգծային հաղորդակցությունը վերականգնելու համար Իրանի ջանքերն անբավարար են, այստեղ անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների բարի կամքը, ասել է փոխնախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4