«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2004-12-15 | #226, 2004-12-16 | #227, 2004-12-17


ԵՐԵՎԱՆԻ 75 ՏՈԿՈՍԸ ԿԱՊԱՀՈՎՎԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՄԲ

«Ազգի» այն հարցին, թե Երեւանի բնակչության 80 տոկոսին մինչեւ 2005 թ. շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ջրային տնտեսության կոմիտեի եւ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» ստանձնած պարտավորությունն ինչպես է կատարվում, ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց, որ մինչեւ տարեվերջ բնակչության առնվազն 75 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Նա հայտնեց, որ ներկայումս կատարվում են գոտեւորման աշխատանքներ, ինչի հետ կապված այս օրերին ջրամատակարարման թերացումների համար հայցեց բաժանորդների ներողամտությունը: Այդուհանդերձ, վերջնական արդյունքները կամփոփվեն մեկ-երկու շաբաթ հետո:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4