«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ

Երեկ նախագահ Քոչարյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: «Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՙ ընդգծելով առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ ակտիվացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրման ընթացքը, անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցին:

«Հաճույքով օգտագործում եմ առիթըՙ իմ սրտագին ողջույնը Հայաստանի ժողովրդին, ինչպես նաեւ ողջ աշխարհով սփռված, սակայն իրենց մշակույթի եւ իրենց քրիստոնեական ավանդույթների հետ կապը չկորցնող միլիոնավոր հայերին փոխանցելու համար», ասել է Հովհաննես Պողոս Երկրորդը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր մաղթանքներն է փոխանցել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման համար: Նա նշել է, որ Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների միջեւ հաստատվել են փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա հիմնված հարաբերություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4