«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌՈՒՄԻՆԻԱ ՉՄԵԿՆԵՑ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը հրաժարվել է թիմի հետ Ռումինիա մեկնելուցՙ նշանակված ժամին չներկայանալով «Զվարթնոց» օդանավակայան: Սա, ինչ խոսք, պատիվ չի բերում ֆուտբոլիստին, որի արարքն աններելի է: Նշենք, որ Բեռնար Կազոնիի օրոք էլ Սարգսյանը հրաժարվել էր հավաքականում հանդես գալուց: Անկասկած, այսքանից հետո մեր ազգային թիմի «դռները» նրա առջեւ պետք է որ ընդմիշտ փակվեն:

Ալբերտ Սարգսյանն իր անվայելուչ վարքագծով աչքի ընկավ նաեւ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում: Նա մի քանի անգամ խաղի ընթացքում ցուցադրաբար իր դժգոհությունն արտահայտեց մրցավարին, որի համար կարող էր դեղին քարտի արժանանալ: Իսկ երբ 52-րդ րոպեին մարզիչները նրան փոխարինեցին, նա չողջունեց իր փոխարեն խաղադաշտ մտնող Էդգար Մանուչարյանինՙ չսեղմելով վերջինիս ձեռքը, եւ պահեստայինների նստարանին նստելու փոխարեն ցուցադրաբար ուղղվեց դեպի հանդերձարան:

Ալբերտ Սարգսյանի փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը ընդգրկել է «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4