«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ՀԱՅ, ԹՈՒՐՔ ԵՎ ՊԱՐՍԻԿ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹԸ

Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի լեռնագնացները երեկ միասին բարձրացել են Արագածի հարավային գագաթը (3879 մ): Թուրք լեռնագնացների խմբի ղեկավար Օմեր Ֆարուք Գյուլշենը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է. «Մենք շատ ուրախ ենք Արագած բարձրանալու այս հնարավորության համար: Շատ լավ գիտակցում ենք, որ սա ընդամենը մարզական միջոցառում է, սակայն ուզում ենք հուսալ, որ դա իր լուման կունենա Հայաստանի եւ Թուրքիայի տարաձայնությունների հարթման գործում»:

Այսօր հայ, թուրք եւ պարսիկ լեռնագնացները մտադիր են հաղթահարել նաեւ Արագածի հյուսիսային (4090 մ) եւ արեւմտյան (4080 մ) գագաթները: Վերջին տարիներին Հայաստանի լեռնագնացները բազմիցս դիմել են Թուրքիայի իշխանություններինՙ ինքնուրույն կամ թուրք լեռնագնացների հետ բարձրանալ Արարատ սարը, սակայն ամեն անգամ մերժվել են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4