«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ԽԱՂԱՐԿՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Հեծանվասպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կրիտերիում մրցաձեւից խաղարկվեցին ֆրանսահայ բարերար Տոնապետ Ղազանչյանի սահմանած մրցանակները: Մրցումներն անցկացվեցին տարիքային երկու խմբով: Երիտասարդների մրցավեճում հաղթող ճանաչվեց Արթուր Գրիգորյանը, 2-րդ տեղը գրավեց Սուրեն Չաթոյանը: Պատանիների մրցավեճում առաջին երկու տեղերը զբաղեցրին Ներսես Շիրինյանն ու Սուրեն Պետրոսյանը: Նշված բոլոր հեծանվորդներն էլ «Հայաստան» մարզական միության սաներ են: Մրցումները մեր հեծանվորդների համար ուժերի եւս մեկ ստուգատես էին առաջիկա մրցաշարերից առաջ: Դա հատկապես վերաբերում է Արթուր Գրիգորյանին, որը հուլիսի 2-ին կմասնակցի Իտալիայում կայանալիք «Օլիմպիական օրեր» մրցաշարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4