«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2005-06-21 | #114, 2005-06-22 | #115, 2005-06-23


ՌԵՎԱՆՇԸ ԿԱՅԱՑԱՎ

Երեկ կայացած «Լեռնային Արցախ»-«Դինամո-Զենիթ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը: Հանդիպման արդյունքը չափազանց կարեւոր նշանակություն ուներ 2 թիմերի համար էլ, որոնք համառ պայքար են մղում լավագույն վեցյակում տեղ զբաղեցնելու համար: Առաջին շրջանում մրցակիցների հանդիպումը 3-2 հաշվով շահել էր «Դինամո-Զենիթը», ընդ որում «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները խաղի ընթացքում հաղթում էին (2-0): Նրանց հաջողվեց ռեւանշի հասնել դինամոյականների նկատմամբ: Գոլը 17-րդ րոպեին խփեց Իրանից հարազատ կոլեկտիվ վերադարձած Արթուր Մինասյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4