«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


ՍԱՐԳԻՍ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՉԵԽԻԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

Չեխական Հավլիչկուվ Բրոտ քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի երկրի առաջնությունում 66 կգ քաշայինների մրցավեճում 15-ամյա Սարգիս Աղաբաբյանը նվաճեց Չեխիայի չեմպիոնի կոչումը` արժանանալով ոսկե մեդալի: Սա Սարգսի երկրորդ մեծ նվաճումն է, եթե նկատի ունենանք, որ 2002 թ. Չեխիայում անցկացված Ֆրանտիշեկի անվան 15-րդ միջազգային մրցաշարում 59 կգ քաշային կարգում նա արդեն նվաճել էր գավաթը: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց չեմպիոնի հայրը` Մանվել Աղաբաբյանը, նրանց ընտանիքը Չեխիա է տեղափոխվել 1995 թ., երբ Սարգիսն ընդամենը 5 տարեկան էր: 6 տարեկանում նա արդեն մարզվել է եւ աչքի ընկել քաղաքային մրցումներում: Տարբեր մրցաշարերում նա գրավել է առաջինից երրորդ տեղերը` արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:

Մաղթենք, որ ապագայում մեր շնորհալի հայրենակիցը նոր հաղթանակներ գրանցի ոչ միայն Չեխիայում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Հ. Ա., Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4