«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

Այս վերնագիրն է կրում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եռօրյա ժողովը, որը կկայանա նոյեմբերի 4-6-ը Քյոլնում: Լսվելու են մի շարք ելույթներ:

Միգրանտների հարցերով զբաղվող Ֆիլիզ Արսլանը կներկայացնի այն հնարավորությունները, որ նպաստավոր կարող են լինել հայկական միությունների ու կազմակերպությունների համարՙ համայնքային, երկրամասային եւ դաշնային մակարդակներում:

Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը կմեկնաբանի, թե «ի՞նչ նշանակություն ունի Բունդեսթագի բանաձեւը, ինչպիսի՞ հետեւանքներ ունի գերմանահայերի համար»:

Բունդեսթագում ռեֆերենտի պաշտոնում, այնուհետ ՔԴՄ նախագահ Անգելա Մերկելի ընտրական շտաբում աշխատած Վազրիկ Բազիլը կխոսի «Քաղաքական մասնակցության մասին. առիթ եւ հնարավորություն»:

«Նոր սերնդի կրթական հայեցակարգի» մասին իրենց մտահոգություններն ու առաջարկները կներկայացնեն ԳԿԽ փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը, մանկավարժներ Փոհլմանն ու Ռեիսյանը:

Սեւան Մուհչավակը կխոսի ԳԿԽ երիտասարդական կազմակերպության խնդիրների մասին:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4