«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2005-11-15 | #208, 2005-11-16 | #209, 2005-11-17


ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ

Երեկ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը պատմեց նախորդ գիշեր Բուզանդի փողոցում տեղի ունեցած ողբերգության մասին: Նախկին բնակչուհիներից մեկը, իր ավերված տունը տեսնելով, հանկարծամահ է եղել: «Ես ուզում եմ պարզ հարց տալՙ ո՞ւմ խղճին է սա, ո՞վ է պատասխանատվություն եւ պատիժ կրելու», հարցրեց պատգամավորը, նաեւ տեղեկացնելով այս դեպքից մի քանի օր առաջ մի ծեծված բնակչուհու մասին, որին պատգամավորն ինքն է տարել շտապօգնության հիվանդանոց: Երկու բնակչուհիների վերաբերյալ էլ դատարանը դեռեւս վտարվելու վճիռ կայացրած չի եղել, «էդ մարդկանց ծեծելով են հանել»:

Հարցը ծանր տպավորություն թողեց, մեկ րոպե ոչ ոք չէր պատասխանում, ապա ամբիոնին մոտեցած տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ցավակցեց մահացածի հարազատներինՙ ավելացնելով. «Իմ կարծիքով, այսօր անարխիա չէ այս երկրում, իրավապահ մարմինները տիրապետում են իրավիճակին: Եթե փաստ ունեք, որ ծեծի են ենթարկվել, այնուհետեւ մահացել է մարդը, դատախազությունը կզբաղվի եւ կառավարությունն էլ հետամուտ կլինի, որ մեղավորները պատժվեն»: Հասկացա՞ք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4