«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ ԼՈՆԴՈՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության կրթօջախում (ԼՏՔԿ) հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակակից թուրքական ուսումնասիրությունների մի նոր ամբիոն է բացվելու այդ կրթօջախի եվրոպական ինստիտուտում, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 12-ի համարը: Նրան հաջորդել է Թուրքիայի կենտրոնական բանկի կառավարիչ Սուրեյա Սերդեն Գեչտիի դասախոսությունը «Եվրոմիությունը եւ թուրքական տնտեսությունը» թեմայով:

Սա իր տեսակի մեջ առաջին ամբիոնն է Եվրոպայում: «Դա արագորեն զարգացող մեր «Եվրոպական ինստիտուտին» հնարավորություն է տալու Թուրքիայի մասնագետներ պատրաստելուՙ հաշվի առնելով Թուրքիայի կարեւորությունն ամբողջ Եվրոպայի համար», ասել է «Եվրոպական ինստիտուտի» տնօրեն պրոֆ. Քեւին Ֆեդրսթոունն իր ողջույնի ելույթում:

Ըստ հաղորդագրության, ամբիոնի բացումը հնարավոր է եղել 2,5 մլն անգլիական ֆունտ ստեռլինգի (մոտ 4,5 մլն դոլար) նվիրատվության շնորհիվ: «Նվիրատուները» թուրքական կառավարությունն ու կենտրոնական բանկն են:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4