«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2005-12-08 | #225, 2005-12-09 | #226, 2005-12-10


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱԳԵՏԻՆ

Գերմանական DAAD ակադեմիական հիմնադրամը 2005 թվականի տարվա մրցանակը Գերմանիայի Մարբուրգ համալսարանի կողմից շնորհել է քաղաքագիտության դոկտորանտ Վահրամ Սողոմոնյանին: Երիտասարդ հայ քաղաքագետը ճանաչված հայ պրոֆեսոր Ֆրանկ Դեփեյի գլխավորած «Եվրաինտեգրացիա» հետազոտական խմբի անդամ է, աշխատում է «Եվրոպական ինտեգրացիան եւ հեգեմոնալ կառույցներ Հարավային Կովկասում» թեմայով դոկտորական թեզի վրա:

Մրցանակը 1000 եվրո համարժեք ունի եւ ամեն տարի տրամադրվում է հատուկ ձեռքբերումների համար: Դեկտեմբերի 8-ին գերմանական մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են այս մրցանակին եւ հայ երիտասարդի զեկույցին: «Մարբուրգեր նոյե ցայթունգը» նշել է, որ Վ. Սողոմոնյանի ուսումնասիրությունները հստակ ուրվագծում են եվրոպական շահերը Հարավային Կովկասում, վեր են հանում այն սոցիալական ուժերին եւ քաղաքական գործընթացները, որոնք ուղղորդում են ձեւավորվող եվրոպական նախագիծը մեր տարածաշրջանում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4