«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2005-12-09 | #226, 2005-12-10 | #227, 2005-12-13


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ ԵՆ

«Ինձ երբեք այդքան ավելի տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում: Այդ հողին պատկանելու զգացումը պարզապես ցնցող էր: Քայլում ես փողոցներով եւ զգում, որ հարազատ վայրերում ես»: Այս սրտառուչ խոսքերը պատկանում են լոսանջելեսահայ 25-ամյա իրավաբան Ալին Խանջյանին, որը 29 ուրիշ երիտասարդ մասնագետների հետ անցյալ ամռանը Հայաստան եւ Ղարաբաղ է այցելել ՀՕՖ-ի հովանավորությամբ: Արդեն 9 տարի ՀՕՖ-ի ծրագրերի տնօրեն Արթօ Որբերյանի կազմակերպությամբ երիտասարդների խմբեր այցելում են իրենց հայրենիքը, հանդիպում իրենց գործընկերներին, ներկա գտնվում մշակութային միջոցառումներին, դիտում պատմական վայրերը եւ նորոգված ոգեւորությամբ վերադառնում իրենց ծննդավայրը:

«Դժվար էր վերադառնալ: Ցանկանում էի ամեն ինչ թողնել եւ մնալ այնտեղ», խոստովանում է Տեխասից 26-ամյա երկրաբան Գարուն Չարկուտյանը, որի նախնիները հյուսիսային Անատոլիայից են տեղափոխվել Մ. Նահանգներ: «Այցելությունը Եռաբլուր հուզեց բոլորիս: Հասկացանք, թե ինչ գին են վճարել մեր հայրենակիցները պահպանելու իրենց երկիրը, հավատը եւ մշակույթը», նշում է 28-ամյա դեղագործ Մարալ Նաճարյանը:

Մասնակիցներն անխտիր «մեծ փորձառություն» են համարում այցելությունը, որը եզակի հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալու հայրենակիցների առօրյա կյանքին եւ միաժամանակ նորովի բացահայտելու իրենց ինքնությունը:

ՀՕՖ-ի հաջորդՙ 10-րդ այցելությունը, ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, կազմակերպվելու է 2006 թ. հունիսին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4