«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նոյեմբերի 19-26-ը Թուրքիայում անցկացված երիտասարդական միջազգային սեմինարին մասնակցում էր հայաստանցի 4 երիտասարդներից բաղկացած խումբ, ինչին դեկտեմբերի 2-ի համարում անդրադարձել է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը: Խումբը ղեկավարում էր «Ազգի» լրագրող Թամար Մինասյանը, որն այցելել էր «Ակօսի» խմբագրություն եւ իր տպավորությունները պատմել շաբաթաթերթի հայերեն էջի խմբագիր Սարգիս Սերոբյանին: Միջազգային սեմինարը կրում էր «Երբեք առանց ծիածանի» խորագիրը եւ նպատակ ուներ հայ, թուրք, վրացի, ռումինացի եւ հույն երիտասարդների համատեղ քննարկումներ կազմակերպել ռասայական խտրականության թեմաներով:

Ի դեպ, այս միջոցառումը կազմակերպել էր «Էնկա» ընկերության դպրոցի «Միջազգային հասարակական ծառայության ակումբը»ՙ Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4