«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐՆ» ԱՄՓՈՓՈՒՄ Է 2005 ԹՎԱԿԱՆԸ

Ինչպես տեղեկանում ենք, «Բրիտանական ավիաուղիների» ֆրենչայզ գործընկեր BMED-ը Հայաստանում աճող պահանջարկը բավարարելու համար այս տարի ավելացրել է Երեւանի եւ Լոնդոնի թռիչքների քանակը, դրանք դարձնելով ամենօրյա: Բացի այն, որ «Բրիտանական ավիաուղիները» բարելավում է բիզնես դասի պարագաները, ավիաընկերությունը կարեւորում եւ զբաղվում է բարեգործությամբ: Միայն հունվարին «Բրիտանական ավիաուղիների» չվերթերից օգտվող ուղեւորները տրամադրել են ավելի քան կես միլիոն ֆունտ «Փոփոխություն դեպի լավը» ծրագրին, Յունիսեֆի նաեւ Հայաստանում իրականացվող աշխատանքներին աջակցելու նպատակով:

Բնապահպանական հարցերին օժանդակելու նպատակով «Բրիտանական ավիաուղիները» նախաձեռնել է նախագիծ, որով ուղեւորները կամավոր կարող են օգնել չեզոքացնելու թռիչքների ժամանակ արտանետումներըՙ նվիրատվություններ անելով բնապահպանական հիմնադրամին:

Նշենք, որ «Բիզնես թրավելըր» ամսագրի բաժանորդները «Բրիտանական ավիաուղիները» ճանաչել են այս տարվա լավագույն ավիաընկերություն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4