«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԱՏԵԼ ԵՆ ԻՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐՈՍԱԿԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՄՈՍԿՎԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել 34-ամյա Իվան Սարգսյանի հրոսակախմբի յոթ անդամների նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել 2002 թվականի օգոստոսին գործարար Բորիս Լեբեդենկոյին առեւանգելու եւ սպանելու, ինչպես նաեւ 2004 թվականի մարտին ինկասատորական ավտոմեքենայի վրա հարձակման մեջ:

Դատարանը մեղադրյալներին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքի բոլոր կետերով: Առավելագույն պատժաժամկետը 22 տարի է: Սարգսյանն ստացել է 18 տարի: Հրոսակախմբում առավել փոքր դեր կատարած անդամի նկատմամբ դատարանը բավարարվել է 4 տարվա ազատազրկմամբ, գրում է «Գազետան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4