«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2005-12-24 | #237, 2005-12-27 | #238, 2005-12-28


ԼԻՏՎԱ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Խմբագրությանը հասցեագրված Վիլնյուսի եւ Կաունասի շրջանների Հայկական ընկերությունների համատեղ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումից 2 օր անց Լիտվայի հեռուստատեսության կենտրոնական պետական ալիքով կես ժամանոց վավերագրական կինոնկար է ցուցադրվել Հայաստան, Իրան եւ Թուրքիա մեկնած լիտվական երկրորդ պատվիրակության շրջագայությունների մասին: Հեռուստադիտողներին է ներկայացվել նրանց Արարատ բարձրանալը այս անգամ հյուսիսային լանջից, նաեւ հայկական մշակութային հուշարձանների վիճակը նշված երեք երկրներում:

Նշենք, որ խորհրդարանի որոշումով Լիտվան փաստորեն Հայոց ցեղասպանությունը ընդունած այս տարվա վերջին երկիրն է:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4