«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ԱՎԱՐՏԱՃԱՌԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ շրջանավարտների ավարտաճառերի պաշտպանություն: Քննող հանձնաժողովը բանավոր պաշտպանության էր արտոնել Արտակ սրկ. Գրիգորյանի («Հարություն վրդ. Ալամդարյանի կյանքն ու գործունեությունը»), Արսեն սրկ. Հայրապետյանի («Նյու Էյջ» շարժումը եւ նրա արմատները») եւ Սամվել սրկ. Մկրտչյանի («Մարդու կյանքի իմաստի հիմնախնդրի փիլիսոփայական, հոգեբանական եւ քրիստոնեական մեկնաբանությունները») ավարտաճառերը: Հաջողությամբ պաշտպանելով իրենց ավարտաճառերը` սարկավագները համալրեցին Մայր աթոռի միաբանության շարքերը:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից պարբերաբար ստացվող նմանատիպ հաղորդագրությունները վկայում են, որ ապագա հոգեւորականները հավուր պատշաճի տիրապետում են աշխարհիկ եւ հոգեւոր կյանքի տարաբնույթ ոլորտների մանրամասներին: Սա հույս է ներշնչում, որ երիտասարդ սերնդի հոգեւորականությունը հզորացնելու է մայր եկեղեցին` որպես իսկական մտավորականության արժանի խավ:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4