«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2006-02-16 | #29, 2006-02-17 | #30, 2006-02-18


«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԱՐՆԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից: Հայկական կողմն այս մասին տեղեկացել է երեկ տեղի ունեցած տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջանկյալ նիստի ժամանակ, որը նախագահել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Լրատվական ծառայությունից նաեւ տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «քաղաքականության բարեփոխումներին, ժողովրդավարական կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, թռչնագրիպի դեմ ուղղված քայլերին, Հայաստանի կրթական համակարգի բարելավման ծրագրերի օժանդակմանը եւ այլ հարցերի»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4