«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է

Օտտավայում (Կանադա) Ազգային էթնիկական մամուլի եւ ԶԼՄ-ների խորհրդի (ԱԷՄԶԼՄԽ) ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին կլոր սեղանի շուրջը կայացած քննարկումների ժամանակ Կանադայի արտգործնախարար Պիտեր Մակքեյը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կառավարության ընդունած որոշումըՙ նշելով, որ «այդ առնչությամբ ոչ մի փոփոխություն չկա», տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված Կանադայի Հայ դատի (Ազգային կոմիտեի) հաղորդագրությունը:

Պատասխանելով «Հորիզոն» շաբաթաթերթի ներկայացուցչի եւ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արիս Պապիկյանի հարցինՙ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Կանադան կաջակցի երկու երկրներից գիտնականների համատեղ ուսումնասիրություններին, գուցե նաեւ երկու կողմերին ընդունելի չեզոք մի երկրի մասնակցությամբ:

Անհավատալիորեն զգայուն եւ գերբեռնված այդ հարցում երկխոսությունը կարող է դուռ բացել ուրիշ, կարեւորՙ առեւտրի, զբոսաշրջության, շրջափակման վերացման եւ ավելի լայն հաղորդակցությունների խնդիրների լուծմանը, որն օգտակար կլինի առավել ամոքիչ դարձնելու վերքը»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4