«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2006-12-07 | #235, 2006-12-08 | #236, 2006-12-09


«ՃՉԱՑՈՂՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Համաշխարհային հռչակ վայելող «Սիստըմ ըվ է Դաուն» ռոք խմբի անդամները համագործակցելով BBC-ի, պրոդյուսեր եւ ռեժիսոր Կառլա Կարապետյանի եւ «Րաֆֆի Մանուկյան» բարեգործական ընկերության հետ, պատրաստել են «ճչացողները» (screamers) վերնագրով վավերագրական մի ֆիլմ, որը պատմում է Հայոց ցեղասպանության, հրեական Հոլոքոսթի, կամբոջական, ռուանդական եւ դարֆուրյան ցեղասպանությունների մասին, հաղորդում է «USA Armenia Life» պարբերականի խմբագիր եւ հրատարակիչ Ափո Ջաբարյանը: Ֆիլմում, որը դեկտեմբերի 8-ից ցուցադրվում է Հարավային Կալիֆոռնիայի մի շարք կինոթատրոններում, մեկնաբանություններով հանդես են եկել Սերժ Թանգյանը, Ջոն Դոլմայանըՙ հայկական ռոք խմբի անդամներից, եւ մի շարք այլ անձնավորություններ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4