«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ՍԵՖԻԼՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից երեքը որպես անհատ քաղաքացիներ դեկտեմբերի 18-ին դիմել են Երեւանի քաղաքապետարան` ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի դեկտեմբերի 22-ին խաղաղ ցույց եւ երթ կազմակերպելու արտոնություն ստանալու խնդրանքով: Քաղաքապետարանն, ըստ օրենսդրության, պարտավոր էր երեկ մինչեւ ժամը 12-ը նիստ գումարել եւ պատասխանել դիմումատուներին: Բայց մինչեւ երեկո քաղաքապետարանն այդպես էլ որեւէ պատասխան չի տվել` դիմումը նիստի դրվե՞լ է, թե ոչ: Ըստ դիմողների, որոնցից մեկը Ռոմեն Եպիսկոպոսյանն է, անհասկանալի է, թե ինչու են ձգձգում պատասխանը, որին Սեֆիլյանի կողմնակիցները սպասում են նաեւ այսօր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4