«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2007-03-16 | #49, 2007-03-17 | #50, 2007-03-20


ԿՈՉ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ձեզ եմ դիմում արցախյան հերոսամարտի մասնակից մեր ժողովրդի խիզախ զավակներ, մեր բազմանուն ջոկատներում ադրբեջանցիների դեմ կռված քաջարի մարտիկներ:

Դուք, որ եղել եք արցախյան ազգային ազատագրական պայքարի մասնակիցներ եւ ականատեսի աչքերով տեսել եք ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները, ամենից ճշմարիտ ու ճշգրիտ դուք կարող եք նկարագրել ձեր տեսած դեպքերն ու իրողությունները, որոնք իրենց էությամբ այսօրվա եւ գալիք սերունդների համար կդառնան խոսուն տպագիր վկայագրեր:

Ես եւ դուստրս` բանաստեղծուհի Լիլիթը կոչ ենք անում ձեզՙ ձեր գրավոր հուշերը, պատմվածքները, էսսեները, բանաստեղծությունները ներկայացրեք մեզ ապագա ալմանախի հրատարակման համար, որի խորագիրն է` «Արցախյան հերոսամարտը` ականատեսների աչքերով»:

Ընթերցողի սեղանին կդրվի մեր հայոց պատմության լուսավոր էջերից մեկը` ականատեսների վավերագրված ճշմարիտ փաստերով: Այն կլինի նաեւ գրողների եւ արվեստագետների համար ակունք ստեղծելու այնպիսի գործեր, ինչպիսին եղավ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը, որն ուժ ու ոգի ներշնչեց Արցախում մարտնչող շատ ազատամարտիկների:

Թանկագին քաջորդիներ, խնդրում ենք ձեզ նյութերը հանձնել մեքենագիր: Հասցեն Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն` երկրորդ հարկ, «Սամվել Շահմուրադյան հուշասենյակ», ապրիլի 2-ից մինչեւ հուլիսի 31-ը, ժամը 1-ից մինչեւ 4-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Հեռ. 56-21-90

Բանաստեղծուհիներ ՄԵՏԱՔՍԵ եւ ԼԻԼԻԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4