«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 1-6-ը Լեհաստանի հոգեւոր կենտրոն Չեստոխովա քաղաքում 17-րդ տարին անցկացվեց «Գաուդեմատեր» («Աստվածամայր») միջազգային հոգեւոր երաժշտության փառատոնը: Արեւելյան Եվրոպայի այս հեղինակավոր երաժշտական փառատոնին մասնակցում էին խմբեր Լեհաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լատվիայից, Արգենտինայից եւ Հայաստանից: Մեր երկիրը ներկայացնում էր Երեւանի «Հովեր» կամերային երգչախմբի արական կազմը` Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Չեստոխովայի Ավետարանչական եկեղեցում «Հովերի» արական կազմը կատարեց Կոմիտասի «Պատարագն» ամբողջությամբ, իսկ Ռժեշով քաղաքի երաժշտական ինստիտուտում` հատվածներ պատարագից եւ կոմիտասյան յոթ աշխարհիկ երգ: «Գաուդեմատերի» 2007 թվականի կատալոգում լեհերեն լեզվով մանրամասն տեղեկություններ կան Կոմիտասի, պատարագի, «Հովեր» երգչախմբի եւ Սոնա Հովհաննիսյանի վերաբերյալ: Երկու համերգներն էլ անցան լեցուն դահլիճներում եւ արժանացան ջերմ ընդունելության: Երաժշտական բարձր մշակույթի տեր հանդիսատեսները բազմիցս նշեցին, որ իրենց համար մեծագույն հայտնություն եղավ հայկական բազմաձայնությունը:

Ա. Բ., Լեհաստան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4