«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2007-05-30 | #101, 2007-05-31 | #102, 2007-06-01


ԼԱՐՐԻ ԶԱՐՅԱՆԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Կալիֆոռնիայի Սենատի կանոնադրության հանձնախումբը վերջերս միաձայն հաստատել է նահանգի տրանսպորտի հանձնախմբում անդամակցելու Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարրի Զարյանի թեկնածությունը: Նրան դեռ անցյալ տարվա ապրիլին առաջադրել էր Կալիֆոռնիայի կառավարիչ Առնոլդ Շվարցենեգերը, բայց մինչեւ օրս թեկնածությունը չէր հաստատվել: Ինը հոգուց բաղկացած հանձնախումբը վերահսկում է պետության կողմից տրանսպորտին հատկացված գումարը, ինչպես նաեւ տնօրինում ընտրազանգվածի կողմից հանձնախմբին պարտքով տրված գումարի ճակատագիրը: Վերջինս այս տարի կազմում է 19,9 մլրդ դոլար:

«Ինձ համար պատիվ է ընդգրկվել այդ հանձնախմբում: Մենք պետք է ամեն ինչ անենք արդարացնելու մեր ընտրողների ակնկալիքները, այլապես չենք կարող նրանց դիմել հետագայում, որ մեզ դարձյալ վստահեն», ասել է Զարյանը, որն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2010 թ. ապրիլի 23-ը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4