«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2007-06-14 | #112, 2007-06-15 | #113, 2007-06-16


ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ` ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ

Ըստ «Լոս Անջելես բիզնես ջոռնըլի» հրատարակած ցուցակի, 16,1 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով Քըրք Քըրքորյանը զբաղեցնում է առաջին տեղը քաղաքի մեծահարուստների շրջանում: Անցյալ տարի այդ կապիտալը կազմել է 8,3 մլրդ դոլար:

Քըրքորյանը ծնվել է 1917 թվին Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա): Համալսարան չի հաճախել, իսկ հարստությունը դիզել է ներդրումներ կատարելով Լաս Վեգասի կազինոներում, ինքնաթիռային ընկերություններում եւ «Մետրո Գոլդուին Մայերի» ֆիլմարտադրողական ստուդիաներում: Որեւէ «օբյեկտի» վերաբերյալ նրա հետաքրքրությունները անմիջապես բարձրացնում են արժեթղթերի գները: Նման դեպք պատահեց, երբ վերջերս նա մտադրություն հայտնեց գնելու Լաս Վեգասի «Բելաջիո» հյուրանոցը եւ խաղատունը, որը 2000 թվականից «Էմ-ջի-էմ միրաժ» ընկերությանն է պատկանում:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4